Պաշտոնական. «Ատլետիկոն» խոշոր գումարով ձեռք է բերել «Վիլյառեալի» վինգերին
Մադրիդի «Ատլետիկոն» գնել է «Վիլյառեալի» վինգեր Ալեքս Բաենայի տրանսֆերը, հաղորդում է «ռոխիբլանկոսի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` մադրիդյան գրանդը 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 45 միլիոն եվրո։
Այս գործարքը «Վիլյառեալի» պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ վաճառքն է դարձել և գերազանցել Սեդրիկ Բակամբուի ռեկորդը։ 2018 թ. հունվարին չինական «Բեյցին Գոանը» հարձակվողին ձեռք է բերել 40 միլիոն եվրոյով։
Բաենան «Վիլյառեալի» համակարգում հանդես էր գալիս 2011 թվականից և ակումբի հիմնական թիմում 148 խաղում 26 գոլ է խփել, կատարել 40 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Transfermarkt, Ալեքս Բայենա, Ատլետիկո Մադրիդ, Վիլյառեալ, տրանսֆերներ