Here we go! Ջոնաթան Դևիդը կարիերան կշարունակի իտալական գրանդում

Here we go! Ջոնաթան Դևիդը կարիերան կշարունակի իտալական գրանդում

02/07/2025 - 13:34

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը կարիերան կշարունակի Իտալիայում և ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Յուվենտուս», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Թուրինյան գրանդը հուլիսի 1-ին ակտիվ բանակցել է կանադացի ֆուտբոլիստի հետ ու ավարտին հասցրել գործարքը. կողմերն ամբողջական համաձայնություն ունեն անձնական պայմանագրի հարցում։

«Բիանկոներին» ու 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն այժմ պատրաստում են բոլոր փաստաթղթերը, որոնց ստորագրումից հետո «Յուվենտուսը» մոտ ժամանակներս կկազմակերպի Դևիդի բուժզննումը։

Ջոնաթան Դևիդը ֆրանսիական «Լիլում» հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից, 232 խաղում խփել է 109 գոլ, կատարել 30 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023