ԱԱԱ. «Չելսին» խոշոր հաշվով հաղթել է «Էսպերանսին»` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրում «Չելսին» Ֆիլադելֆիայում մրցել է Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ։
Լոնդոնյան գրանդը շանս չի տվել մրցակցին` հաղթելով 3:0 հաշվով։
«Թոշակառումներից» դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Թոսին Ադարաբիոյոն, Լիեմ Դելափն ու Թայրիք Ջորջը։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 6 միավորով D խմբում երկրորդ տեղն է զբաղեցրել և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ «Չելսին» փլեյ-օֆֆ-ի առաջին փուլում կմրցի պորտուգալական «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 29-ին` Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։
«Էսպերանսը» երեք միավոր է հավաքել և երրորդ տեղը զբաղեցրել խմբում` լքելով պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից