Here we go! Ֆաթին կհեռանա «Բարսելոնայից» ու կփոխի ակումբը
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարիերան կշարունակի «Մոնակոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մոնեգասկյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին տրանսֆերի գնման իրավունքով կվարաձակալի։
Ֆաթին հունիսի 25-ին կմեկնի Մոնակո և մոտ օրերս բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
«Բարսելոնայից» հեռանալուց առաջ երիտասարդ ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Ներկայիս համաձայնագիրն ուժի մեջ է 2027 թ. հունիսի 30-ը։
Անսու Ֆաթին կատալոնական ակումբում 123 խաղում 29 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Մոնակո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո