«Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան

«Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան

23/06/2025 - 11:25

Բելգիացի անվանի հարձակվող Դրիս Մերտենսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

38-ամյա ֆուտբոլիստն առավել հայտնի է «Նապոլիում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2013-2022 թթ., 397 խաղում խփել 148 գոլ, կատարել 90 ասիստ։ Նա իտալական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

Վերջին երեք տարիների բելգիացին խաղում էր թուրքական «Գալաթասարայում» (136 խաղ, 25 գոլ, 44 ասիստ)։ Նախկինում Մերտենսը հանդես է եկել նաև «Անդերլեխտում», «Գենտում», «Ապելդորնում», «Ուտրեխտում» և ՊՍՎ-ում։

Դրիս Մերտենսը նաև 109 խաղում 21 գոլ ու 33 արդյունավետ փոխանցում է կատարել Բելգիայի ազգային հավաքականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023