ԱԱԱ. «Ռեալը» 10 ֆուտբոլիստներով վստահ հաղթանակ տարավ «Պաչուկայի» նկատմամբ 🎥

ԱԱԱ. «Ռեալը» 10 ֆուտբոլիստներով վստահ հաղթանակ տարավ «Պաչուկայի» նկատմամբ 🎥

23/06/2025 - 00:56

Աշխարհի ակումբային առաջնության H խմբի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Շարլոթի «Բանկ օֆ Ամերիկա» ստադիոնում մրցեց մեքսիսկական «Պաչուկայի» դեմ։

«Արքայական» ակումբի համար հանդիպումը բավական անհաջող մեկնարկ ունեցավ. 7-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Ռաուլ Ասենսիոն։

Մադրիդյան գրանդը, չնայած ստացած կարմիր քարտին, հանդիպման մնացած ժամանակահատվածում երեք դիպուկ հարված կատարեց ու բոլորը վերածեց դարպասի գրավման, իսկ մրցակիցը պատասխանեց միայն մեկով։

«Ռեալից» աչքի ընկան Ջուդ Բելինգեմը, Արդա Գյուլերն ու Ֆեդերիկո Վալվերդեն, «Պաչուկայի» գոլը խփեց Էլիաս Մոնտիելը։

Հանդիպման հերոսներից էր «լոս բլանկոսի» դարպասապահ Տիբո Կուրտուան, որը 10 սեյվ կատարեց։

Նշենք, որ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի օրոք առաջին հաղթանակը տարավ։

«Արքայական» ակումբը 4 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը։ «Պաչուկան» երկրորդ պարտությունը կրեց և դուրս մնաց հետագա պայքարից։

Երկրորդ տուրում ևս մեկ հանդիպում կկայանա.

«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա)` 23.06, 2:00

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023