Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը` «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը` «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

19/06/2025 - 14:32

«Ուրարտուի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոբերտ Արզումանյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

39-ամյա մասնագետը 2021/22 մրցաշրջանում արդեն գլխավորել է «Ուրարտուն»։ Ակումբը նրա գլխավորությամբ 36 խաղում 11 հաղթանակ է տարել, գրանցել 14 ոչ-ոքի, կրել 11 պարտություն։

Նշենք, որ Արզումանյանի օգնականը կլինի Արաս Օզբիլիսը։ Վերջինը զբաղեցնում է «Ուրարտուի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։

Արզումանյանն «Ուրարտուում» փոխարինել է Դմիտրի Գունկոյին։

Հիշեցնենք, որ «առյուծները» հուլիսին մասնակցելու են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին և կմրցեն բելառուսական «Նեմանի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023