ԱԱԱ. «Ինտերը» չկարողացավ կոտրել «Մոնտերեյի» դիմադրությունը 🎥
Աշխարհի ակումբային առաջնության E խմբի առաջին տուրում «Ինտերը» Փասադենայի «Ռոզ Բոուլ» ստադիոնում մրցեց «Մոնտերեյի» դեմ։
Չնայած միլանյան գրանդը խաղային ու տարածքային առավելություն ուներ` չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Մեքսիկական ակումբին 25-րդ րոպեին առաջ մղեց իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը, իսկ «ներաձուրիի» պատասխան գնդակը 42-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 78-րդ րոպեին։
E խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» 3:1 հաշվով հաղթել է ճապոնական «Ուրավային»։
Երկրորդ տուրում խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.
«Ինտեր» – «Ուրավա»` 21.06, 23:00
«Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ»` 22.06, 5:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից