Թրիլեր Մայամիում. «Բենֆիկան» երկու գնդակ հետ բերեց` ոչ-ոքի կորզելով «Բոկա Խունիորսից» 🎥

Թրիլեր Մայամիում. «Բենֆիկան» երկու գնդակ հետ բերեց` ոչ-ոքի կորզելով «Բոկա Խունիորսից» 🎥

17/06/2025 - 09:44

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում «Բենֆիկան» Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում մրցեց արգենտինական «Բոկա Խունիորսի» դեմ։

Բուենոս Այրեսից ժամանած «Բոկան» առաջին խաղակեսում բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ. Միգել Անխել Ռուսոյի գլխավորած թիմից 21-րդ րոպեին աչքի ընկավ Միգել Մերենտիելը, իսկ 27-րդ րոպեին` Ռոդրիգո Բատալյան։

«Արծիվները» 45+3-րդ րոպեին Անխել Դի Մարիայի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ մեկ գոլ հետ բերեցին։

Երկրորդ խաղակեսը նույնպես համառ պայքարում անցավ։ 72-րդ րոպեին «Բենֆիկայի» հարձակվող Անդրեա Բելոտին կոպիտ խախտման համար հեռացվեց դաշտից։

Պորտուգալական ակումբը, նույնիսկ, 10 ֆուտբոլիստներով կարողացան խփել երկրորդ պատասխան գոլն ու ոչ-ոքի կորզել. 84-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հերոսացավ թիմի ավագ, 37-ամյա պաշտպան Նիկոլաս Օտամենդին։

88-րդ րոպեին էլ մրցող կողմերի կազմերը հավասարվեցին, երբ դաշտից հեռացվեց «Բոկայի» պաշտպան Խորխե Ֆիգալը։

Խաղավերջում այլևս գոլեր չեղան. թրիլերային պայքարում ացած հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով` 2:2։

C խմբի առաջին խաղում «Բավարիան» 10:0 հաշվով ջախջախել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։

Երկրորդ տուրում խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.

«Բենֆիկա» – «Օքլենդ Սիթի»` 20.06, 20:00

«Բավարիա» – «Բոկա Խունիորս»` 21.06, 5:00

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023