ԱԱԱ. «Բավարիան» 10 գոլ խփեց` անհավանական հաշվով ջախջախելով «Օքլենդ Սիթիին» 🎥

ԱԱԱ. «Բավարիան» 10 գոլ խփեց` անհավանական հաշվով ջախջախելով «Օքլենդ Սիթիին» 🎥

15/06/2025 - 21:52

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում «Բավարիան» Ցինցինատիում մրցեց նորզելանդական «Օքլենդ Սիթիի» դեմ։

Կողմերի կարգերի տարբերությունն ակնհայտ է. «ռեկորդ մայսթերը» հենց սկզբից տիրեց նախաձեռնությանն ու մրցակցին ջախջախեց անհավանական` 10:0 հաշվով։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից փոխարինման դուրս գալուց հետո հեթ-տրիկ գրանցեց Ջամալ Մուսիալան, դուբլ ձևակերպեցին Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, իսկ Սաշա Բույն աչքի ընկավ մեկական անգամ։

Խմբի մյուս խաղում կմրցեն արգենտինական «Բոկա Խունիորսն» ու պորտուգալական «Բենֆիկան»։ Հանդիպումը կկայանա հունիսի 17-ին` Երևանի ժամանակով 2:00-ից սկսած։

Հանդիպման գոլերը` քիչ անց

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023