Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ վատավագույն արդյունքն է գրանցել

Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ վատավագույն արդյունքն է գրանցել

07/06/2025 - 00:18

Ընկերական խաղում Կոսովոյի հավաքականին 2:5 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ վատագույն արդյունքն է գրանցել։

Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ երկու խաղում անընդմեջ բաց է թողնում նվազագույնը 5 գնդակ։

Նախորդ խաղում էլ հայերն Ազգերի լիգայի B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Վրաստանի հավաքականին պարտվել էին 1:6 հաշվով։

Անցնող տարիներին երեք դեպք է եղել, երբ Հայաստանի հավաքականը երկու անընդմեջ խաղում բաց է թողել նվազագույնը չորս գնդակ։

Ներկայացնում ենք այդ հանդկպումները.

1) 2022 թ. հունիսի 14` Հայաստան 1:4 Շոտլանդիա (Ազգերի լիգա),

2022 թ. սեպտեմբերի 24` Հայաստան 0:5 Ուկրաինա (Ազգերի լիգա),

2) 2021 թ. նոյեմբերի 11` Հայաստան 0:5 Հյ. Մակեդոնիա (ԱԱ-2022-ի որակավորման փուլ),

2021 թ. նոյեմբերի 14` Հայաստան 1:4 Գերմանիա (ԱԱ-2022-ի որակավորման փուլ)

3) 2017 թ. սեպտեմբերի 4` Հայաստան 1:4 Դանիա (ԱԱ-2018-ի որակավորման փուլ),

2017 թ. հոկտեմբերի 5` Հայաստան 1:6 Դանիա (ԱԱ-2018-ի որակավորման փուլ)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023