Թիկնիզյանի ծառայությունները ռուսական այլ ակումբի են առաջարկել
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվից» կարող է տեղափոխվել մոսկովյան մեկ այլ ակումբ` «Սպարտակ», հաղորդում է Metaratings-ը։
«Սպարտակը» ցանկանում է ամրապնդել պաշտպանության ձախ եզրը և նոր ֆուտբոլիստ է փնտրում այդ դիրքի համար։ Ստեղծված իրավիճակում «կարմրասպիտակներին» առաջարկել են 26-ամյա Թիկնիզյանի ծառայությունները։
«Սպարտակը», այդուհանդերձ, այդ դիրքի համար նախապատվությունը տալիս է երիտասարդ լեգեոներներին։
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղից (2:2) Թիկնիզյանը դժգոհել էր իր կարգավիճակից և հայտարարել, որ մրցաշրջանի ավարտից հետո «Լոկոմոտիվի» ղեկավարությանը կխնդրի թույլ տալ հեռանալ ակումբից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Սպարտակ, տրանսֆերներ