«Բարսելոնան» ու «Ռեալն» Էլ կլասիկոներում 1943 թ. ի վեր լավագույն ցուցանիշն են գրանցել
«Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալն» Էլ կլասիկոների պատմության մեջ 1943 թ. ի վեր լավագույն ցուցանիշն են գրանցել, գրում է Opta-ն։
Ակումբներն Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում կայացած խաղի առաջին խաղակեսում 6 գոլ են խփել։ Էլ կլասիկոյում առաջին կեսից հետո ավելի շատ գոլ եղել է միայն 1943 թվականին, երբ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ռեալն» ընդմիջմանը «բլաուգրանային» հաղթում էր 8:0 հաշվով։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» թրիլերային խաղում 4:3 հաշվով հաղթել է «Ռեալին»։ Կատալոնական ակումբը 82 միավոր է վաստակել և Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ «Արքայական» ակումբը 75 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ