Անթոնիի` տուգանայինից խփած ֆանտաստիկ գոլը «Ֆիորենտինայի» դեմ խաղում 🎥
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բետիսը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2:2 է գրանցել «Ֆիորենտինայի» դեմ խաղում և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։ Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմն ընդհանուր դիմակայությունում հաղթել է 4:3 հաշվով։
Անդալուզյան ակումբից 30-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով աչքի է ընկել վինգեր Անթոնին` բացելով հաշիվը։
Բրազիլացի վինգերը վարձավճարով է հանդես գալիս «Բետիսում». նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։
Անթոնին «Բետիս» տեղափոխվելուց հետո 21 խաղում 8 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից