Առաջիկա Էլ կլասիկոյի գլխավոր մրցավարը
Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը, գրում է Relevo-ն։
Հանդիպման VAR համակարգի պատասխանատուն կլինի Խուան Մարտինես Մունուեռան։
42-ամյա Էրնանդես Էրնանդեսը նախկինում չորս անգամ սպասարկել է Էլ կլասիկո. «Բարսելոնան» ու «Ռեալը» մեկական հաղթանակ են տարել, երկու հանդիպում էլ ոչ-ոքի է ավարտվել։
Նա կողմերի միջև վերջին հանդիպումը սպասարկել է 2019 թ. դեկտեմբերի 18-ին, երբ ակումբները 17 տարի անց 0:0 հաշիվը գրանցեցին։
Էրնանդես Էրնանդեսը Լա լիգայի ընցացիկ մրցաշրջանում ապասարկած 17 խաղում ցույց է տվել 94 դեղին, 4 կարմիր քարտ, նշանակե է 11-մետրանոց 6 հարված։
«Բարսելոնան» Լա լիգայում 34 խաղում 79 միավոր է վաստակել և առաջին տեղում է, «Ռեալը» 75 միավորով երկրորդն է։
Կողմերի հանդիպումը կկայանա մայիսի 11-ին` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեխանդրո Էրնանդես Էրանդնես, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ