Ֆլիկ. «Անհավանական ոճով խաղացինք ՉԼ կիսաեզրափակիչում»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կայացած առաջին հանդիպման մասին (3:3).
«Մեր ֆուտբոլիստներն անհավանական էին գնդակով։ Մենք անհավանական ոճով խաղացինք կիսաեզրափակիչում։
«Ինտերն» աշխարհում լավագույններից է իրացնում ստանդարտ իրավիճակները։ Այն բարձրահասակ խաղացողների թիմ է։ Պետք է ավելի լավ պաշտպանվենք։
Չեմ կարող ասել` արդյունքն արդարացի՞ էր, թե՞ ոչ։ Կրկնում եմ` մենք շատ ոճային խաղացինք, փորձեցինք հաղթել»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Ինտեր, Հանս-Դիտեր Ֆլիկ, Չեմպիոնների-լիգա