«Ռեալում» ցանկանում են խանգարել «Բարսելոնային» թրեբլ գրանցել
Մադրիդի «Ռեալն» անչափ մոտիվացված է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ, գրում է Relevo-ն։
«Արքայական» ակումբում մտադիր են խանգարել «Բարսելոնային» թրեբլ գրանցելու հարցում։
Մադրիդյան գրանդը պատրաստվում է մինչև վերջին վայրկյանը կռվել ու խոչընդոտել, որպեսզի հավերժական մրցակիցը չնվաճի բոլոր հնարավոր տիտղոսները։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Ռեալը» միմյանց դեմ մրցելու են Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Կատալոնական ակումբն Իսպանիայի Լա լիգայում 32 խաղից հետո 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 4 միավորով առաջ է «Ռեալից»։ «Բլաուգրանան» հասել է նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ինտերի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի գավաթ, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ