Պաշտոնական. Խոակին Կապառոսը վերադարձավ աշխատանքի

Պաշտոնական. Խոակին Կապառոսը վերադարձավ աշխատանքի

13/04/2025 - 17:27

«Սևիլիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խոակին Կապառոսը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև ընքացիկ մրցաշրջանի ավարտը։ 69-ամյա մասնագետն անդալուզյան ակումբում փոխարինել է Խավիեր Գարսիա Պիեմենտային։ Վերջինն ապրիլի 13-ին է պաշտոնանկ արվել։

Խոակին Կապառոսը չորրորդ անգամ է գլխավորել «Սևիլիան»։ Նախկինում նա ակումբը մարզել է նաև 2000-2005 թթ., 2018 թ. և 2019 թվականին։ «Սևիլիան» Կապառոսի գլխավորությամբ 2001 թ. դարձել է Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի` Սեգունդայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ 2020 թ. մարտից 2022 թ. սեպտեմբեր Կապառոսը մարզել է Հայաստանի ազգային հավաքականը, որի ղեկին 26 խաղում տարել է 8 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի, կրել 12 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023