Ազգերի լիգա. Դանիան վստահ խաղով հաղթեց Պորտուգալիային 🎥

Ազգերի լիգա. Դանիան վստահ խաղով հաղթեց Պորտուգալիային 🎥

21/03/2025 - 02:12

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում մրցեց Պորտուգալիայի թիմի դեմ։

Դանիացիները հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 1:0 հաշվով. 78-րդ րոպեին աչքի ընկավ Ռասմուս Հոյլունը։

Հանդիպման հերոսներից էր պորտուգալացիներ դարապսապահ Դիոգու Կոշտան, որը 8 սեյվ կատարեց, այդ թվում` հետ մղելով Քրիստիան Էրիկսենի իրացրած 11-մետրանոցը։

Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Լիսաբոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023