«Յուվենտուսի» հերթական ֆիասկոն! «Ֆիորենտինան» խոշոր հաշվով հաղթեց թուրինյան գրանդին 🎥
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Յուվենտուսը» մրցակցի դաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։
«Բիանկոներին» հերթական ֆիասկոյին ենթարկվեց և պարտվեց 0:3 հաշվով։
Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ռոբին Գոսենսը, Ռոլանդո Մանդրագորան և Ալբերտ Գուդմունդսոնը։
Հիշեցնենք, որ թուրինյան գրանդը նախորդ տուրում 0:4 հաշվով պարտվել էր «Ատալանտային»։
«Յուվենտուսը» 52 միավորով 5-րդն է, Ֆլորենցիան ներկայացնող ակումբը միավորների քանակը հասցրեց 48-ի և բարձրացավ 8-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից