ԵԼ. «Ման. Յունայթեդը» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Ռեալ Սոսիեդադին» 🎥

ԵԼ. «Ման. Յունայթեդը» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Ռեալ Սոսիեդադին» 🎥

14/03/2025 - 12:06

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում մրցել է «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Սան Սեբստիանում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան խաղում մանկունիական ակումբն ուներ խաղային տոտալ առավելությում և 4:1 հաշվով հաղթել է մրցակցին։

10-րդ րոպեին Միկել Օյարսաբալի խփած գոլին «կարմիր սատանաները» պատասխանել են թիմի ավագ Բրունու Ֆերնանդեշի հեթ-տրիկով և Դիոգու Դալոյի դիպում հարվածով` տանելով կամային հաղթանակ։

Նշենք, որ հանդիպման գլխավոր մրցավար Բենուա Բաստիենը երեք 11-մետրանոց է նշանակել. երկուսը «Յունայթեդի», մեկը` «Սոսիեդադի» օգտին։

Այսպիսով, Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը դիմակայությունում առավելության հասավ 5:2 հաշվով, դուրս եկավ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ և կմրցի «Լիոնի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023