Մասկերանոն` Մեսիին խաղաժամանակ չդրամադրելու մասին
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խոսել է «Շարլոթի» դեմ կանոնավոր առաջնության խաղում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիին խաղաժամանակ չտրամադրելու մասին.
«Ցանակում էի, որ Մեսին մասնակցի հանդիպմանը, բայց, քանի որ կարմիր քարտ ստացանք, իսկ Մեսին նախորդ հանդիպումները բաց թողնելու պատճառով խաղային պրակտիկայի խնդիր ուներ, որոշեցինք խնայել նրան ու ռիսկի չդիմել»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Մեսին մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ինտեր Մայամիի» նախորդ երկու հանդիպումները, իսկ «Շարլոթի» դեմ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։
«Ինտեր Մայամին» «Շարլոթի» դեմ վերոնշյալ խաղում 10 ֆուտբոլիստներով հաղթել է 1:0 հաշվով. Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբից 38-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել դարպասապահ Օսկար Ուստարին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Խավիեր Մասկերանո, ՄԼՍ