Սերխիո Ռամոսն առաջին գոլն է խփել «Մոնտերեյում» 🎥

Սերխիո Ռամոսն առաջին գոլն է խփել «Մոնտերեյում» 🎥

03/03/2025 - 11:17

Մեքսիկայի առաջնության 10-րդ տուրում «Մոնտերեյը» սեփական դաշտում 4:2 հաշվով առավելության է հասել «Սանթոս Լագունայի» նկատմամբ։

Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը, որը 57-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` «Մոնետերեյում» խփելով անդրանիկ գոլը։

Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մոնտերեյում» հանդես է գալիս ավագի թևկապով։ Նա խաղում է «93» համարով` ի պատիվ Չեմպիոնների լիգայի 2014թ. եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» կազմում «Աթլետիկոյի» դարպասը 92-րդ րոպեի 48-րդ վայրկյանին խփած փրկության գոլի։ Ռամոսը վերջերս է 1 տարվա պայմանագիր կնքել «Մոնտերեյի» հետ։

Մարտին Դեմիչելիսի գլխավորած թիմը 15 միավոտով 9-րդն է, «Սանթոս Լագունան» 4 միավորով` վերջինը` 18-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023