Մերժվել է «Ռեալի»` Բելինգեմի որակազրկումը չեղարկելու բողոքարկման հայտը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը պաշտոնապես բաց կթողնի Իսպանիայի Լա լիգայի 25-րդ ու 26-րդ տուրերի հանդիպումները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական» ակումբը բողոքարկել էր անգլիացի ֆուտբոլիստի` Լա լիգայի 24-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (1:1) ստացած կարմիր քարտը, սակայն Կարգապահական հանձնաժողովի կողմից մերժում է ստացել։
Այսպիսով, 21-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի «Ժիրոնայի» ու «Բետիսի» դեմ հանդիպումները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լա-լիգա, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ