ԵԼ. «Բուդյո Գլիմտը» ֆանտաստիկ թրիելային հաղթանակով դուրս է եկել 1/8 եզրափակիչ 🎥
Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո Գլիմտը» մրցել է «Տվենտեի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում հոլանդական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան խաղն էլ նորվեգացիների համար անհաջող ընթացք ունեցավ, քանի որ հյուրերը 26-րդ րոպեին Ֆրեդրիկ Սյովոլդի ինքնագոլից հետո առաջ անցան հաշվի մեջ։
«Բուդյո Գլիմտը» 56-րդ րոպեին Կասպեր Հյոգի ջանքերով խփեց պատասխան գոլը։
Տևական ժամանակ դարպասի նոր գրավումներ չէին արձանագրվում, սակայն խաղավերջը վերածվեց իսկական թրիլերի։
Նախ 90+2-րդ րոպեին տանտերերը Մես Հիլգերսի ինքնագոլից հետո լուսատախտակին վառեցին 2:1 հաշիվը, իսկ 90+4-րդ րոպեին «Բուդյո Գլիմտի» պաշտպան Բրայս Վեմբանգոմոն խփեց իր թիմի երրորդ գոլը։
Թվում էր, թե Հյետիլ Կնուտսենի գլխավորած թիմն ընդհանուր դիմակայություն կհաղթի 4:3, սակայն 90+6-րդ րոպեին «Տվենտեն» գոլ խփեց և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ. աչքի ընկավ Սեմ Սթեյնը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Բուդյո Գլիմտի» հաղթանակով` 3:2 հաշվով։
Լրցուցիչ ժամանակում նորվեգական ակումբը կարողացավ ևս երկու գնդակ ուղարկել Նիդերլանդների Էնսխեդե քաղաքից ժամանած հյուրերի դարպասը։
111-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սոնդրե Ֆեթը, իսկ 114-րդ րոպեին Արնո Վերսխուրենը գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, «Բուդյո Գլիմտն» այս խաղում հաղթեց 5:2, իսկ ընդհանուր դիմակայթունում` 6:4 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի հունական «Օլիմպիակոսի» կամ Գլազգոյի «Ռեյնջերսի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից