Ռոբին վան Պերսին կգլխավորի հարազատ ակումբը
Լոնդոնի «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կստանձնի «Ֆեյենորդի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։
41-ամյա մասնագետը մարզչական գործունեությունն սկսել է հենց «Ֆեյենորդում», որտեղ եղել է հարձակվողների, տեխնիկայի զարգացման, Մ-18, Մ-19 և երիտասարդական թիմեր մարզիչ։ Վան Պերսին 2024 թ. հուլիսից մարզում է հոլանդական Էրեդիվիզիան ներկայացնող «Հերենվենը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 26 խաղում 9 հաղթանակ է տարել, գրանցել 6 ոչ-ոքի, կրել 11 պարտություն։ «Հերենվենն» Էրեդիվիզիայի ընթացիկ մրցաշրջանում 27 միավորով 9-րդ տեղում է։
Նախկին հարձակվողը ֆուտբոլային կարիերան սկսել է «Ֆեյենորդում», որի կազմում հանդես է եկել 1996-2004 և 2018-19 թթ., 122 խաղում խփել 46 գոլ, կատարել 16 ասիստ։
Ռոբին վան Պերսին Նիդերլանդների ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է և 102 խաղում 50 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էրեդիվիզիա, Հոլանդիայի հավաքական, Ռոբին վան Պերսի, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆեյենորդ