Գերմանիայի գավաթ. «Բայերը» ֆանտաստիկ comeback արեց` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Գերմայիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» սեփական դաշտում մրցել է Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Քյոլնի» դեմ։
Հյուրերը հանդիպման ընթացքում խոշոր անակնկալ էին մատուցում և հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «դեղագործները» կարողացել են ֆանտաստիկ comeback անել։
«Այծերից» աչքի էին ընկել Դամիոն Դաունսն ու Լինթոն Մայնան։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի առաջին պատասխան գոլը 61-րդ րոպեին խփել է Պատրիկ Շիկը։
Հյուրերը մինչև 90+6-րդ րոպեն պահում էին հաղթական հաշիվը և թվում էր, թե կհաղթեն, սակայն Շիկը դուբլ է գրանցել ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
98-րդ րոպեին էլ Գերմանիայի գործող գավաթակիրը Վիկտոր Բոնիֆեյսի ջանքերով խփել է նաև հաղթական գոլը։
Այսպիսով, «Բայերը» 3:2 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել և տիտղոսի պաշտպանությունը կշարունակի կիսաեզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# DFB-Pokal, Բայեր Լևերկուզեն, Գերմանիայի գավաթ, Դամիոն Դաունս, Լինթոն Մայնա, Խաբի Ալոնսո, Պատրիկ Շիկ, Վիկտոր Բոնիֆացե, Քյոլն