«Ռեալի» ֆիասկոն! «Էսպանյոլը» հաղթեց «արքայական» ակումբին 🎥
Իսպանիայի Լա լիգայի 22-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում մրցեց «Էսպանյոլի» դեմ։
Կատալոնական ակումբը կարողաղավ խոշոր անակնկալ մատուցել ու 1:0 հաշվով հաղթեց մադրիդյան գրանդին։
Հանդպման միակ գոլը 85-րդ րոպեին խփեց Կառլոս Ռոմերոն։
Նշենք, որ հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային մեծ առավելություն, սակայն չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։
«Ռեալը» 49 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Էսպանյոլը» 23 միավորով բարձրացավ 17-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լա-լիգա, Ռեալ Մադրիդ