Բիչախչյանի հրաժեշտի հուզիչ նամակը «Պոգոնին» 📸
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը սոցցանցերում հրապարակում է արել և հրաժեշտ տվել «Պոգոնին».
«Այս քաղաքում ապրելն ու այս ակումբում խաղալն իսկական հաճույք էր ամեն օր։ Հպարտություն էր խաղալ այս ակումբի, քաղաքի և այն մարդկանց համար, որոնք աջակցում են այս մեծ ակումբին: Ես սիրում եմ քեզ «Պոգոն Շչեցին»։ Այստեղ ամբողջ կյանքիս համար ընկերներ գտա։ Հետս տանում եմ այնպիսի պահեր ու հիշողություններ, որոնք միշտ կհիշեմ և դրանք ինձ ուժ ու էներգիա կտան։ Շնորհակալ եմ բոլորին»,- գրել է հայ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ 25-ամյա Բիչախչյանը «Պոգոնից» տեղափոխվել է Վարշավայի «Լեգիա»` մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր կնքելով։ Նա «Պոգոնում» հանդես էր գալիս 2022 թ. հունվարից, 112 խաղում խփել 18 գոլ, կատարել 12 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լեգիա, Հայաստա-Հունաստան, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան, տրանսֆերներ