Կասանո. «Հաշիվը 10:1 կլիներ, եթե Շյեսնին չհեռացվեր դաշտից»
«Ռոմայի», «Միլանի», «Ինտերի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալին» կհաղթեր 10:1, եթե կատալոնական ակումբի դարպասապահ Վոյցեխ Շյեսնին չհեռացվեր դաշտից։
«Հաշիվը 10:1 կլիներ, եթե Շյեսնին չհեռացվեր դաշտից։ Կրկնում եմ` 10:1, այլ ոչ թե 10:2, քանի որ «Ռեալը» գոլը խփեց դարպասապահի հեռացումից հետո»,- Կասանոյի խոսքը մեջբերում է Relevo-ն։
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչում «բլաուգրանան» «արքայական» ակումբին հաղթել է 5:2 հաշվով։ Հանդիպման 56-րդ րոպեին «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին վերջին հույսի խախտում է թույլ տվել և հեռացվել դաշտից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անտոնիո Կասանո, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի սուպերգավաթ, Ռեալ Մադրիդ, Վոյցեխ Շյեսնի