Արաուխոն ապագայի հարցում կարևոր որոշում է կայացրել
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն որոշել է մնալ և մրցելույթները շարունակել «Բարսելոնայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի` հունվարի 14-ին «բալուգրանայի» սպորտային տնօրեն Դեկուն առանձնազրույց է ունեցել ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ։ Ֆունկցիոներին հաջողվել է մտափոխել Արաուխոյին։ Նա ցանկանում էր ձմռանը լքել ակումբը։
«Բարսելոնայի» մարզչական շտաբն ու ղեկավարները մեծ հույսեր են կապում 25-ամյա պաշտպանի հետ և հուսով են, որ շուտով կշարունակեն համագործակցությունը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` կողմերը շատ մոտ են մինչև 2029 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիրը երկարաձգելուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արաուխոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Թուրինյան գրանդը նաև տրանսֆերային առաջարկ էր կատարել «կապտանռնագույններին», սակայն մերժում ստացել։
Հիշեցնենք, որ Արաուխոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թ. օգոստոսին, 152 խաղում խփել 8 գոլ, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Դեկու, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո