«Ման. Սիթին» ու «Չելսին» դրամատիկ ոչ-ոքի են գրանցել 🎥
Անգլիական Պրեկիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։
Գործող չեմպիոնը մինչև 82-րդ րոպեն Ֆիլ Ֆոդենի դուբլի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն տանտերերը կարողացան փրկել խաղը։
«Մեղուներից» 82-րդ ու 90+2-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Յոհան Վիսան ու Քրիստիան Նյորգորը։
Այպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով. «Սիթին» 35 միավորով 6-րդ տեղում է, «Բրենթֆորդը» 28 միավորով` 10-րդ։
«Չելսին» նույնպես դրամատիկ ոչ-ոքի է գրանցել և «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Բորնմութի» դեմ հանդիպումն ավարտել նույն` 2:2 հաշվով։
«Ազնավակնները» 13-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ թիմի առաջատար Քոուլ Փալմերը։ Երկրորդ խաղակեսում 50-րդ րոպեին Ջասթին Կլույվերտը դիպուկ գտնվեց 11-մետրանողից, իսկ Անտուան Սեմենյոն 68-րդ րոպեին հաղթանակի նժարը թեքեց «Բորնմութի» կողմը։
Անդոնի Իռաոլանի գլխավորած թիմը թվում էր, թե կպահի հաղթական հաշիվը, սակայն 90+5-րդ րոպեին լոնդոնյան գրանդի ավագ Ռիս Ջեյմսը ոչ-ոքի կորզեց «Չելսիի» համար։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում արդեն 5 խաղ է չի կարողանում հաղթել։
«Չելսին» 37 միավոր ունի և 4-րդ տեղում է, «Բորնմութը» 34 միավորով 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անդոնի Իռաոլա, Անտուան Սեմենյո, ԱՊԼ, Բորնմութ, Բրենթֆորդ, Էնցո Մարեսկա, Մանչեսթեր-Սիթի, Յոհան Վիսա, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Ջասթին Կլյուվերտ, Ռիս Ջեյմս, Քոուլ Պալմեր, Քրիստիան Նյորգոր, Ֆիլ Ֆոդեն