Ծանրամարտի ԱԱ. Մրցահարթակ դուրս կգա օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը։
25-ամյա ծանրորդը հանդես կգա +109 կգ քաշային կարգում, որի A խմբի պայքարը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:30-ին։ Նա երկամարտի համար պատվիրել է նախնական 460 կիլոգրամ։
Այս քաշային կարգում Լալայանի հիմնական մրցակիցը լինելու է Բահրեյնը ներկայացնող, օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը, որը նույնպես երկամարտի համար պատվիրել է 460 կիլոգրամ։
Գերծանր քաշային կարգում պայքարին չի մասնակցելու օլիմպիական եռակի, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն, որը քաղաքական գործունեություն է սկսել։
Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանը երկամարտի միայն մեկ մեդալ է նվաճել. Ալեքսանդրա Գրիգորյանը 205 կգ (85+120) արդյունքով արժանացել է բրոնզե մեդալի։ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Գարիկ Կարապետյանը (109 կգ) նվաճել են համապատասխանաբար փոքր բրոնզե ու արծաթե մեդալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Վարազդատ Լալայան