Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց և վնասվածք ստացավ 🎥
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել 109 կգ քաշային կարգի ծանրորդները։
Հայաստանն այդ քաշային կարգում ներկայացնում է Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը։
21-ամյա ծանրորդը պոկում վարժություն 183 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ նվաճեց։ Նա երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չկարացավ բարձրացնել 188-կիլոգրամանոց ծանրաձողը։
Վերջին մոտեցման ժականակ Կարապետյանը նաև վնասվածք ստացավ ու ցավից գալարվում էր։ Դեռ պարզ չէ` հայ մարզիկը կմասնակցի՞ հրում վարժությանը, թե՞ ոչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գարիկ Կարապետյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ