Իսպանիայի գավաթ. Վիլյառեալն ու Ժիրոնան սենսացիոն պարտություններ են կրել 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցել է 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Պոնտևեդրայի» դեմ։
«Դեղին սուզանավն» անչափ անհաջող հանդիպում է անցկացրել և պարտվել 0:1 հաշվով։
Միակ գոլը 87-րդ րոպեին խփել է Դալիսոն դե Ալմեյդան։
«Ժիրոնան» նույնպես սենսացիոն պարտություն է կրել 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբից և չի կարողացել հաղթահարել «Լոգրոնեսի» արգելքը։
Լոգրոնիո քաղաքը ներկայացնող ակումբը Լա լիգայի նախորդ մրցաշրջանի բրոնզե մեդալակրին հաղթել է հետխաղյա 11-մետրանոցներով։ Վճռորոշ է եղել կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկու (134 գոլ) Քրիստիան Ստուանիի վրիպումը, որի հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով։
Այսպիսով, «Պոնտևեդրան» և «Լոգրոնեսը» դուրս են եկել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Դալիսոն դե Ալմեյդա, Ժիրոնա, Իսպանիայի 4-րդ դիվիզիոն, Իսպանիայի գավաթ, Լա-լիգա, Լոգրոնես, Պոնտևեդրա, Վիլյառեալ