Բիչախչյանի գոլն օգնել է թրիլերային հաղթանակ տանել Պոգոնին 🎥
Լեհաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Պոգոնը» սեփական դաշտում թրիլերային խաղում 4:3 հաշվով հաղթել է «Զագլեմբեին»։
Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 24-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 2:0։
Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 18 խաղում խփել է 3 գոլ, կատարել 4 ասիստ։
Նշենք, որ հանդիպման ընթացքում «Պոգոնը» հաղթում էր նախ 2:0, ապա 3:1, սակայն մրցակիցը կարողացավ հավասարեցնել հաշիվը։
Խաղավերջում Շեցինը ներկայացնող ակումբը 88-րդ րոպեին 18-ամյա հարձակվող Պատրիկ Պարիժեկը հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այսպիսով, Ռոբերտ Կոլենդովիչի գլխավորած թիմը դուրս եկավ Լեհաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Զագլեմբե, Լեհաստանի գավաթ, Պատրիկ Պարիժեկ, Պոգոն Շեցին, Ռոբերտ Կոլենդովիչ, Վահան Բիչախչյան