ԱԱ-2026. Հայտնի է` որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականն որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են աշխարհի 2026 թ. առաջնության ՈՒԵֆԱ-ի գոտու որակավոր փուլի վիճակահանության զամբյուղները։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է չորրորդ զամբյուղում։
Դեկտեմվերի 13-ին կայանալիք վիճակահանության ժամանակ ձևավորվոլու է 12 խումբ, որոնք կազմված են լինելու 4 և 5 հավաքականներից։ Խմբերի հաղթողները դուրս են գալու աշխարհի առաջնության խմբային փուլ։ Երկրորդ տեղը գրաված հավաքականները և Ազգերի լիգայի լավագույն չորս թիմերը պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում, որոնք վիճարկելու են ևս չորս ուղեգիր։
Վիճակահանության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.
Առաջին զամբյուղ – Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Խորվաթիա, Շվեյցարիա, Դանիա Ավստրիա։
Երկրորդ զամբյուղ – Ուկրաինա, Շվեդիա, Թուրքիա, Ուելս, Հունգարիա, Սերբիա, Լեհաստան, Ռումինիա, Հունաստան, Սլովակիա, Չեխիա, Նորվեգիա։
Երրորդ զամբյուղ – Շոտլանդիա, Սլովենիա, Իռլանդիա, Ալբանիա, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Ֆինլանդիա, Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Չեռնոգորիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իսրայել։
Չորրորդ զամբյուղ – Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Բելառուս, Կոսովո, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Էստոնիա, Կիպրոս, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լիտվա։
Հինգերորդ զամբյուղ – Մոլդովա, Մալթա, Անդորրա, Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Սան Մարինո։
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2026