Ֆլիկ. «Բոլորը խոսում էին խոտածածկի վատ որակի մասին»

Ֆլիկ. «Բոլորը խոսում էին խոտածածկի վատ որակի մասին»

24/11/2024 - 12:37

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Սելտայի» դեմ խաղում գրանցած ոչ-ոքիի (2:2) մասին.

«Նման խաղեր լինում են, սակայն սա այն չէ, ինչ մենք ցանկանում էինք։ Պետք չէ կոտրվել, անհրաժեշտ է առաջ շարժվել։ Սա միայն մեկ խաղ էր։

Նախորդ երկու խաղերում 6 հնարավորից վաստակել ենք միայն 1 միավոր։ Անկասկած` դժգոհ ենք։ Բոլորն ընդունակ են ավելի լավ խաղալ։

Բոլորը խոսում էին «Բալայիդոս» մարզադաշտի խոտածածկի վատ որակի մասին, խանգարում էր նաև քամին, բայց դրանք արդարացումներ չեն։ Խնդիրը կենտրոնացումը և ուշադրությունն է։ Երբեմն թվում է, թե հաղթելը հեշտ է, բայց դա այդպես չէ։

Արդյունքը միայն մեր խաղի հետևանքն է։ Ամեն ինչ շատ պարզ է. երբ ուժերի 100 տոկոս լարումով չես խաղում, չես հաղթում։ Հուսով եմ` այս ոչ-ոքին չի ազդի Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղի արդյունքի վրա»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Վիգոյում կայացած խաղում «բլաուգրանան» մինչև 84-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով, սակայն բաց է թողել առավելությունը։

Կատալոնական ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում և 5-րդ տուրում սեփական դաշտում կմրցի ֆրանսիական «Բրեստի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023