Թրիլեր Վիգոյում! Բարսելոնան Սելտայի դեմ խաղում 10 ֆուտբոլիստներով բաց թողեց երկու գնդակի առավելությունը🎥
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» Վիգոյի «Բալայդոս» մարզադաշտում մրցեց «Սելտայի» դեմ։
Լարված պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Բլաուգրանան» Ռաֆինիայի ու Ռոբերտ Լևանդովսկիի գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ուներ, սակայն Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի համար խաղավերջում ամեն ինչ գլխիվայր շրջվեց։
82-րդ րոպեին կատալոնական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Մարկ Կասադոն։
84-րդ րոպեին «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն սեփական տուգանային հրապարակում անհասկանալի սխալ թույլ տվեց, ինչից օգտվեց Ալֆոնսո Գոնսալեսն ու կրճատեց հաշիվը։
Հաջորդ գրոհին Վիգոն ներկայացնող ակումբը նաև խփեց երկրորդ պատասխան գնդակը. աչքի ընկավ Ուգո Ալվարեսը։
Այսպիսով, «Բարսելոնան» չկարողացավ հաղթել, 34 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, «Սելտան» 18 միավորով 11-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից