Լեգենդար Ռաֆայել Նադալը կարիերայի վերջին մրցախաղն է անցկացրել 🎥
Լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը կարիերայի մրցախաղն է անցկացրել։
38-ամյա թենիսիստը Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Իսպանիայի թիմում 4-6, 4-6 հաշվով պարտվել է նիդերլանդցի Բոտիկ վան դե Զանդսխուլպին (80-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 54 րոպե։
Այդ մրցավեճը Նադալի կարիերայում վերջինն է դարձել Իսպանիայի հավաքականի` պայքարից դուրս մնալու պատճառով։ Նիդերլանդների թիմը հաղթլե է 2:1 հաշվով։
Ավելի վաղ աշխարհի 154-րդ ռակետ Ռաֆայել Նադալը հայտարարել էր, որ Դևիսի գավաթի խաղարկությունը դառնալու է իր կարիերայի վերջին մրցաշարը։
Նադալն օլիմպիական կրկնակի չեմպիոն է։ Նա 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղուում ոսկե մեդալ է նվաճել մենախաղում, իսկ 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյի խաղերում` զուգախաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դևիսի գավաթ, Թենիս, Մասթերս, Մեծ սաղավարտ, Ռաֆայել ՆադալGracias Rafa, for everything ❤️💛#DavisCup #GraciasRafa #Rafa pic.twitter.com/zpoenLcXel
— Davis Cup (@DavisCup) November 19, 2024