Ռուսաստանի հավաքականին թույլ չեն տալու մասնակցել ԱԱ-2026-ի որակավորման փուլին
Ռուսաստանի հավաքականին թույլ չեն տալու մասնակցել աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման փուլին, գրում է «Матч ТВ»-ն։
«Ռուսաստանի հավաքականին թույլ չեն տալու մասնակցել ԱԱ-2026-ի որակավորման փուլի վիճակահանությանը։
Ռուսաստանն ընտրական փուլին չի կարող մասնակցել` անվտանգային խնդիրների պատճառով։ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կարծիքն այդ հարցում չի փոխվել։
Ազգային թիմը չի կարող նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր»,- հայտնում է Ռուսաստանի հավաքականին մոտ կանգնած աղբյուրը։
Աղբյուրներից մյուսն էլ գրում է. «Նույնիսկ եթե հավաքականին թույլ չտան մասնակցել վիճակահանությանը, ընտրական խմբերից որևէ մեկում ընդգրկվելու նվազագույն շանս, բայց իրադարձությունների նման զարգացման վրա պետք չէ հույս դնել»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2022 թ. մարտից հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից` պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։
ԱԱ-2026-ի ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Որակավորման փուլի հանդիպումները կայանալու են 2025 թ. մարտից 2026 թ. մարտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, ՈւԵՖԱ, Ռուս-ուկրաինական պատերազմ, Ռուսաստանի հավաքական, ՖԻՖԱ