Երեք խաղ, 19 գոլ. Նոր Զելանդիան ԱԱ-2026-ի որակավորման փլեյ-օֆֆ-ում է🎥
Նոր Զելանդիայի ազգային հավաքականը դուրս է եկել աշխարհի 2026 թ. առաջնության Ավստրալիայի և Օվկիանիայի գոտու որակավորման փուլի փլեյ-օֆֆ։
Այդ գոտու որակավորման երկրորդ փուլում նորզելանդացիներն ընդգրկված էին B խմբում և անցկացրած բոլոր երեք խաղերում հաղթել են` ընդհանուր 19:1 հաշվով։
Դարեն Բեյզլիի գլխավորած հավաքականը առաջին տուրում 3:0 հաշվով հաղթել է Տահիթիին։
Նորզելանդացիներից այդ երեք խաղերում 6 գոլ է խփել հավաքականի պատմության լավագույն ռմբարկու (41 գոլ), անգլիական «Նոթիգնհեմ Ֆորեսթի» հարձակվող Քրիս Վուդը։
Ավստրալիայի և Օվկիանիայի գոտու փլեյ-օֆֆ-ում «սպիտակները» հանդիպելու են Ֆիջիին։ Զույգ են կազմել նաև Նոր Կալեդոնիան և Տահիթին։
Այդ գոտու փլեյ-օֆֆ-ի հաղթողը նվաճելու է աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր, իսկ եզրափակիչի մասնակիցը հնարավորություն է ստանալու անցկացնել միջմայցամաքային անցումային հանդիպում։
Փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչները կայանալու են 2025 թ. մարտի 21-ին, իսկ եզրափակիչը` մարտի 25-ին։ Բոլոր խաղերը տեղի են ունենալու Նոր Զելանդիայում։
Հավելենք, որ Նոր Զելանդիան նախկինում միայն երկու անգամ է մասնակցել աշխարհի առաջնությանը` 1982 և 2010 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Դարեն Բեյզլի, Նոր Զելանդիայի հավաքական, Քրիս Վուդ