Չելսի – Նոա հանդիպման մրցավարական անձնակազմը
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի Լոնդոնի «Չելսիի» դեմ։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացվել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Քրիստիան-Պետրու Չոկիրկա
Եզրային մրցավարներ – Մաքսիմիլիան Վայս, Միքայել Օբրիցբերգեր
Չորրորդ մրցավար – Հարալդ Լեհներ
VAR համակարգի պատասխանատուներ – Ալան Կիյաս, Յոզեֆ Սպուրնի
Բոլոր մրցավարներն Ավստրիայից են։
Հավելենք, որ «Չելսի» – «Նոա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 7-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Չելսի