Ռոնալդուն խոսել է ցույց տված ժեստի մասին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Աթլետիկո»-«Յուվենտուս» (2:0) հանդիպման վերջնամասում տանտերերի երկրպագուները սուլել են Կրիշտիանու Ռոնալդուին:
Ի պատասխան սուլոցների՝ Ռոնալդուն բացել է ափը՝ ցույց տալով 5 մատերը: Այդպիսով, պորտուգալացին ակնարկել է Չեմպիոնների լիգայում 5 անգամ հաղթելը:
Հանդիպումից հետո Marca-ի հարցին Ռոնալդուն պատասխանել է հետևյալ կերպ.
«Ես 5 անգամ հաղթել եմ Չեմպիոնների լիգայում, իսկ «Աթլետիկոն»՝ 0: Կշարժվե՞նք արդյոք առաջ. կտեսնենք:
Այժմ անօգուտ է լացելը: Պատասխան խաղում պետք է ավելի շատ գրոհել»: