Պաշտոնական. Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի արտերկրում
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող «Ունիվերսիտատիա Կլուժի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Նոան» էր, որի կազմում խփած 23 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» մանկապատանեկան դպրոցի սան է, նախկինում հանդես է եկել նաև հյուսիսմակեդոնական «Վարդարի» կազմում, իսկ հայկական ակումբներից եղել է «Ուրարտուի», «Փյունիկի» ու «Ալաշկերտի» ֆուտբոլիստ։ Հարձակվողը 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Հավելենք, որ «Ունիվերսիտատիա Կլուժը» Ռումինիայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում 9 խաղում վաստակել է 21 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։
Հիշեցնենք, որ Ռումինիայի առաջնությունում Կոստանցայի «Ֆարուլի» կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Արթուր Միրանյան, Հայաստանի-առաջնություն, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, Նոա, Ունիվերսիտատիա Կլուժ, Ռումինական Սուպերլիգա, Ռումինայի առաջնություն, տրանսֆերներ