Ռոյսը նոր թիմում նորամուտի խաղում գոլ է խփել ու ասիստ կատարել 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 27-րդ խաղում «Լոս Անջելես Գալաքսին» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Ատլանտա Յունայթեդին»։
Տանտերերից գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ թիմի նորեկ, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան, գերմանացի անվանի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը։ 35-ամյա ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել Ռիկի Պուչին։
Նշենք, որ Ռոյսը «Լոս Անջելես Գալաքսիում» նորամուտի հանդիպումն էր անցկացնում։
Կալիֆորնիա նահանգը ներկայացնող ակումբը վաստակեց 52 միավոր և գլխավորում է Արևմտյան գոտու մրցաշարային աղյուսակը։ «Ատլանտա Յունայթեդը» Արևելյան գոտում 28 միավորով 9-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլանտա Յունայթեդ, Բորուսիա-Դորտմունդ, Լոս-Անջելես Գալաքսի, Մարկո Ռոյս, ՄԼՍ