Գերմանիայի գավաթ. Բավարիան հաղթեց խոշոր հաշվով🎥
Մեկնարկել է Գերմանիայի գավաթի 2024/25 խաղարկությունը, որի 1/32 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս Բունդեսլիգա-2-ում հանդես եկող «Ուլմի» դեմ։
«Ռեկորդ մայսթերը» վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 4:0 հաշվով։ Մյունխենյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը, մեկական անգամ էլ աչքի ընկավ Կինգսլի Կոմանն ու Հարի Քեյնը։
«Բավարիան» նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի օրոք տարավ առաջին հաղթանակը։
Այսպիսով, «Բավարիան» պայքարը կշարունակի Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Բավարիա, Գերմանիայի գավաթ, Թոմաս Մյուլլեր, Կինգլսի Կոման, Ուլմ