Փարիզ-2024. Պայքարի մեջ կմտնի Հայաստանից առաջին ծանրամարտիկը

Փարիզ-2024. Պայքարի մեջ կմտնի Հայաստանից առաջին ծանրամարտիկը

09/08/2024 - 10:51

Փարիզում ավարտին մոտեցող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 9-ի մրցումային օրը պայքարի մեջ կմտնի ծանրամարտից Հայաստանի առաջին ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։

Եվրոպայի առատջնության չեմպիոն, փոխչեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Կարապետյանը մրցելույթը կսկսի Երևանի ժամանակով 17:00-ից։

Այդ քաշային կարգում համաշխարհային ռեկորդները պատկանում են հետևյալ ծանրորդներին.

Պոկում վարժություն – Յեիսոն Լոպես (Վենեսուելա) – 182 կգ

Հրում վարժություն – Կառլոս Նասար (Բուլղարիա) – 223 կգ

Երկամարտ – Լի Դային (Չիմաստան) – 396 կգ

Նշենք, որ քաշային կարգում երկամարտի համաշխարհային ռեկորդակիր Լի Դայինը մրցմանը չի մասնակցելու ծանրամարտի Չինաստանի հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ։

Քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնն իրանցի Միրմուստաֆա Ջավադին է, որը 2023 թ. Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած մրցմանը ոսկե մեդալը նվաճել էր երկամարտի 384 կգ (169+215 կգ) արդյունքով։

Միրմուստաֆա Ջավադին, Կառլոս Նասարը, Յեիսոն Լոպեսը, ինչպես նաև Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Անտոնիո Պիցոլատոն (Իտալիա) մասնակցելու են մրցմանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023