Ալվարեսը 95 մլն եվրոյով կարիերան կշարունակի Իսպանիայում
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ իսպանական գրանդը 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել «քաղաքաբնակների» հետ։
«Հնդկացիները» արգենտինացի հարձակվողի տրանսֆերի դիմաց Անգլիայի չեմպիոնին վճարելու են 95 մլն եվրո։ «Սիթին» ստանալու է ֆիքսված 75 մլն եվրո, իսկ մյուս 20 միլիոնը լինելու են տարբեր հավելավճարներ։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` Ալվարեսը «Ատլետիկոյի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Մանչեսթեր Սիթիի» պատմության ամենախոշոր վաճառքը և կգերազանցի Ռահիմ Սթերլինիգի ռեկորդը։ 2022 թ. ամռանը «Չելսին» անգլիացի վինգերի տրանսֆերը գնել էր 56,2 մլն եվրոյով։
Հավելենք, որ Խուլիան Ալվարեսը 2022 թ. ամռանն էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում 103 խաղում դարձել է 36 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լա-լիգա, Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո