ՉԼ․ հայտնի են վեցերորդ տուրի լավագույն խաղացողի և գոլի հավակնորդները?

ՉԼ․ հայտնի են վեցերորդ տուրի լավագույն խաղացողի և գոլի հավակնորդները?

12/12/2019 - 14:16

Երեկ ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրը։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է այն խաղացողների անուններն, ովքեր հավակնում են տուրի լավագույնի և լավագույնի գոլի կոչմանը։

Լավագույն խաղացողին հավակնում են ՊՍԺ-ի եզրային հարձակվող Նեյմարը (1+1 «Գալաթասարյի» դեմ խաղում), «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիշը (1 գնդակ «Լոկոմոտիվի» դարպասը), «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը (հեթ-տրիկ «Գենկի» դեմ խաղում), ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Գաբրիել Ժեզուսն, ով նույնպես դարձել էր հեթ-տրիկի հեղինակ՝ 3 գնդակ ուղարկելով «Դինամո Զագրեբի» դարպասը։

Քվեարկության կարող եք մասնակցել՝ այցելելով այստեղ։

Իսկ լավագույն գոլի հավանկորդներն են «Լիոնի» ֆուտբոլիստ Հուսեմ Աուարը, «Լիվերպուլի» վինգեր Մո Սալահը, «Դինամո Զագրեբի» եզրային հարձակվող Դանի Օլմոն, ինչպես նաև «Ատլետիկո Մադրիդի» կենտրոնական պաշտպան Ֆելիպեն։

Լավագույն գոլի ընտրությանը կարող եք մասնակցել նաև դուք՝ այցելելով այստեղ։

View this post on Instagram

_______ scored the Goal of the Week! ⚽️?

A post shared by UEFA Champions League (@championsleague) on

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023